«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները ռուսների օգնությամբ իրենց դրոշը տեղադրել էին Հայաստանի տարածքում։ Ռուս զինծառայողներն իրենց զրահափոխադրիչներով պատնեշ էին դրել, ինչից հետո ադրբեջանական կողմը դրոշ էր տեղադրել: