Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները միջազգային շատ հարցերում մոտ են կամ համընկնում են։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Միջտարածաշրջանային կապերը զարգանում են, մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում, և շատ կետերում մեր դիրքորոշումները մոտ են կամ, ինչպես ասում են դիվանագետները, դրանք համընկնում են»,- ասել է նա։
Պուտինը հիշեցրել է, թե ինչպես է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իրեն ջերմ ընդունել Թեհրանում վերջերս կատարած այցի ժամանակ: «Նրա աջակցության շնորհիվ՝ շատ նախագծեր առաջ են ընթանում: Մենք շահագրգռված ենք ապագայում նրա աջակցությամբ: Խնդրում եմ նրան փոխանցեք իմ լավագույն մաղթանքները»,- դիմել է ՌԴ ղեկավարը իր գործընկերոջը: