Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակվի' չնայած Իրանի շուրջ առկա տուրբուլենտային երևույթներին:
«Ելնում եմ այն բանից, որ մենք կկարողանանք շարունակել այդ աշխատանքը, չնայած միջազգային հարաբերություններում և Իրանի շուրջ ստեղծված իրադրության ամեն տեսակ վայրիվերումներին»,- հայտարարել է Պուտինն' Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ մայիսի 20-ին կայացած հանդիպմանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության գագաթնաժողովի շրջանակներում:
Պուտինն արձանագրել է, որ Ռուսաստանը և Իրանը ոչ միայն հարևաններ են, այլև՝ վաղեմի հուսալի գործընկերներ: «Մենք արդեն իրականացրել են մի շարք խոշոր նախագծեր, մենք այլ հնարավորություններ էլ ունենք»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը: Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը մեծ պատասխանատվություն ունեն Կասպիական տարածաշրջանի իրադրության համար:
Իր հերթին Ռոուհանին ասել է, որ Բիշքեկում Պուտինի հետ ունեցած իր վերջին հանդիպումից (2013 թվականի սեպտեմբերին) հետո իրենց տարածաշրջանում տեղի են ունեցել փոփոխություններ: Նա հույս է հայտնել, որ վերջին ամիսների ընթացքում ռուս-իրանական համագործակցությունը թույլ է տվել նվազեցնել զինված հակամարտությունների սպառնալիքն այդ տարածաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: