Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե առճակատման տրամաբանությամբ, այլ համագործակցության փիլիսոփայության հիման վրա: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է իտալական Correra della Serra թերթի հետ զրույցում. փոխանցում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանն իրեն լքված չի՞ զգում Եվրոպայի կողմից, նախագահն ասել է. «Մենք միշտ առաջարկել ենք լուրջ հարաբերություններ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Եվրոպան պարզապես փորձում էր նյութական մոտիվացիայի հիման վրա մեզ հետ հարաբերություններ կառուցել, և միայն իր օգտին»: Պուտինը որպես օրինակ նշել է «երրորդ էներգետիկ փաթեթը» և եվրոպական շուկա՝ միջուկային էներգետիկայի համար նախատեսված ռուսական արտադրանքի մուտքի հետ կապված դժվարությունները:
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կշտամբեց Եվրոպային՝ տնտեսության և ինտեգրման ոլորտում Ռուսաստանի շահերն անտեսելու համար. «Երբ եվրոպական երկրներն ինտեգրվում են, դա նորմալ է, սակայն, եթե մենք անում ենք նույնը նախկին Խորհրդային Միության տարածքում՝ նրանք դա փորձում են բացատրել կայսրություն վերստեղծելու Ռուսաստանի ձգտմամբ»,- եզրափակեց նա: