Եվրոպական եւ ամերիկյան ընկերությունները՝ ՌԴ-ի առեւտրական գործընկերները, խիստ անհանգստացած են Եվրամիության պատժամիջոցների եւ նավթի գների անկման հետեւանքով Ռուսաստանի տնտեսության մեջ առաջացած խնդիրներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է CNN-ը:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանցից շատերն արդեն դարձել են Ռուսաստանի տնտեսական դժվարությունների «զոհեր»: Խոսքը, մասնավորապես, ամերիկյան այնպիսի ընկերությունների մասին Է, ինչպիսիք են՝ Ford-ը, «Մագդոնալս»-ը, ինչպես նաեւ Coca-Cola HBC-ը, որի բաժնետոմսերի արժեքն այս տարվա ընթացքում ընկել Է 32 տոկոսով:

 

CNN-ը նշում Է, որ ռուբլու արժեզրկումը հարվածում Է այն խոշոր նավթընկերություններին, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ: Դրանց թվում են՝ բրիտանական BP-ը, ֆրանսիական Total-ը, ամերիկյան Exxon Mobil-ը:

 

Ռուսաստանում վաճառքները պակասելու կապակցությամբ եկամուտների նվազման մասին հայտարարել են գերմանական Adidas հագուստի եւ կոշիկի արտադրողը, դանիական Carlsberg գարեջրագործական ընկերությունը, «Ֆոլկսվագեն» եւ «Ռենո» ավտոմոբիլային ընկերությունները: Ռուսաստանում «Ֆոլկսվագեն»-ի վաճառքները 2014 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում ընկել են ութ տոկոսով, հաղորդում Է CNN-ը: Adidas ընկերությունը շահույթի կանխատեսումը նվազեցրել Է 20 տոկոսով՝ Ռուսաստանում խանութների բացման պլանների կրճատման պատճառով:

 

CNN-ի տվյալներով՝ ռուսաստանյան իրենց մասնաճյուղերում շահույթի կրճատման մասին հայտնել են ֆրանսիական Societռ Generale' բանկը, հոլանդական «Ռաբոբանկ»-ը, իտալական «ՅունիԿրեդիտ»-ը:

 

Ավելի վաղ եվրոպական ԶԼՄ-ները հայտնել Էին այլ ընկերությունների մասին, որոնք հարվածի տակ են ընկել Ռուսաստանի տնտեսական դժվարությունների պատճառով: «Ռուսաստանի տնտեսության փլուզումից ոչ ոք չի շահի»,-եզրակացնում Է CNN-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: