Կլիմայի հետ կապված խնդիրների պատճառով համաշխարհային Էկոնոմիկայի կորուստները վերջին տասը տարում 50 միլիարդից ավելացել են մինչեւ 200 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է Աղետների վտանգի նվազեցման միջազգային ռազմավարության գծով ՄԱԿ-ի ծրագր ի ներկայացուցիչ Խուլիո Գարսիան:

 

Կլիմայի փոփոխման հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի շրջանակներում, որն ընթանում Է Պերուի մայրաքաղաք Լիմայում, Գարսիան նշել Է, որ կլիմայական երեւույթներից վնասը բացասաբար Է ազդել ճանապարհային շինարարության մեջ, ոռոգման համակարգերում, պետական հիվանդանոցներում կատարվող ներդրումների վրա, եւ ընդհանուր առմամբ սպառնալիքի տակ Է դրվել Լատինական Ամերիկայում զարգացման դրական միտումները:

 

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում տարերային աղետների զոհերի թիվը գերազանցել Է 700 հազարը:

 

«Տարերային աղետներից այս կամ այն ձեւով աշխարհում տուժել Է ավելի քան 1,5 մլրդ մարդ: Ըստ հաշվարկների՝ 2008-ից մինչեւ 2012 թվականը 144 մլն մարդ Է վերաբնակվել նման աղետների պատճառով»,-Գարսիայի խոսքը մեջբերել Է Notimex գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: