Ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամի և այլ անբարենպաստ գործոնների ազդեցության պատճառով Անթալիայի տնտեսությունն իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում կարող է կորցնել 8-9 միլիարդ դոլար, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Այդ մասին ասված է «Անթալիայի տնտեսության վրա ռուսական պատժամիջոցների ազդեցությունը» զեկույցում:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ճգնաժամ են ապրում այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիայի F-16 կործանիչը Սիրիայում խոցել է Ռուսաստանի Սու-24 ռմբակոծիչը: