Ինչպես հայտնում է Ура-Информ-ը, Ուկրաինայի արդարադատության նախարարությունը 100 միլիարդ դոլարի հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
«Ուկրաինայի դիմումը միջազգային դատարան պետք է ՌԴ-ին ստիպի դադարեցնել ռուսական գազի գինը ինքնակամ բարձրացման գործընթացը և փոխհատուցել նրա ագրեսիվ քաղաքականության հետևանքով ստացած վնասները: Գազային շանտաժը թե′ Ուկրաինային, թե′ այլևայլ երկրներին ճնշելու սիրված տարբերակ է»,- ասել է Տուրչինովը:
Բացի այդ, նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ եթե Ուկրաինայի ռազմավարական գործընկերները զուգահեռ աշխատեն իրենց հետ, դրանով կստիպեն Ռուսաստանի Դաշնությանը հաշվի նստել աշխարհի քաղաքակիրթ երկրների դիրքորոշման հետ: