Ուկրաինան պատրաստվում է հայց ներկայացնել Ստոկհոլմի միջնորդ դատարան՝ կապված ուկրաինական «Նավթոգազ» և ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջև 2009 թվականին կնքված պայմանագրի հետ: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Ուկրաինական կողմը գտնում է, որ գազի գնի թանկացումն անհիմն է և քաղաքական ուղղվածություն է պարունակում: Ռուսական ընկերությունն իր հերթին պնդում է Ուկրաինայի համար գազի գինը գործնականում երկու անգամ թանկացնելու մասին հաստատուն որոշումը:
Այս մասին այսօր Ուկրաինայի խորհրդարանում հայտարարել է Էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը: Նա կարծում է, որ ներկա դրությամբ Ուկրաինայի համար սահմանվել է ռուսական գազի անարդար ու քաղաքականացված գին, ինչը հակասում է 2009 թվականի պայմանագրին: