Գերմանական «Միություն 90» կուսակցությունը (կանաչները) պահանջում է Էդվարդ Սնոուդենին որպես վկա ներգրավել ԱՄՆ էլեկտրոնային հսկողության սկանդալի հետ կապված հատուկ ծառայությունների գործունեության հետաքննությամբ զբաղվող Բունդեսթագի հանձնաժողովում: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Կուսակցությունն սպառնում են հայց ներկայացնել կառավարության դեմ՝ Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ, եթե Գերմանիայի կառավարությունը շարունակի հրաժարվել ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակցին լսելուց:
Ըստ պատգամավորի՝ երկրի կառավարությունը հրաժարվում է Սնոուդենին որպես վկա ընդունելուց միայն այն պատճառով, քանի որ վախենում է ԱՄՆ կառավարությունից:
Նշենք, որ ըստ Սնոուդենի կողմից գաղտնազերծված տվյալների՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը Գերմանիայում ամսական մինչև 500 մլն հեռախոսազանգերի և համացանցային հաղորդագրությունների է հետևել: