Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը՝ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղաքական խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագիրը:

Քննարկումների արդյունքներով պայմանավորված՝ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, Կառավարություն կներկայացնի Ծրագրի հետ կապված իր դիտողություններն ու առաջարկությունները:

Քաղաքական խորհուրդը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր:

Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: