Գերմանիայում ապրիլի 17-ին սգո արարողություններ կանցկացվեն ի հիշատակ Germanwings ավիաընկերության ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվածների: Այս մասին հայտնել է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային շրջանի կառավարության ներկայացուցիչ Թոմաս Բրոյշթեդթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Այդ օրը Քյոլնի մայր տաճարում տեղի կունենա պատարագ և սգո արարողություն՝ ի հիշատակ աղետի զոհերի: Սպասվում է, որ արարողություններին կմասնակցեն Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը, Իսպանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների ներկայացուցիչներ, որոնց բնակիչները զոհվել են ինքնաթիռի կործանման հետևանքով:

 

Հիշեցնենք, որ Բարսելոնից Դյուսելդորֆ թռչող Germanwings ավիաընկերության մարդատար A320 ինքնաթիռը մարտի 24-ին կործանվել է Ֆրանսիայի հարավում: Ինքնաթիռում 150 մարդ է եղել, բոլորը զոհվել են: