Բաքվում հունիսին անցկացվելիք Եվրոխաղերի շեմին' ապրիլի 28-ին Լոնդոնում քննարկումներ տեղի կունենան՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի հետ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը' նշելով, որ Եվրոխաղերին 2 ամիս մնացած' այդ քննարկումները կապված են Ադրբեջանում ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության դեմ զանգվածային բռնաճնշումներ սկսվելու հետ:

 

 

Միջոցառման վերաբերյալ գործակալությանը ներկայացված մամուլի տեղեկագրում ասվում է, որ քննարկումների թեման հանդիսանալու է Եվրոխաղերի ընթացքում լրագրողների մասնագիտական պարտավորությունների կատարումը:

 

 

Քննարկումների ժամանակ ելույթ են ունենալու արտասահմանում հեռարձակվող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Էմին Միլլին, İnternational Media Support-ում ծրագրի մենեջեր Գյուլնարա Ախունդովան, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Գոգիան եւ այլք: