Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության նոր ղեկավար Մարկ Լագոնը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել հունսիսին անցկացվելիք Եվրոխաղերի շեմին Ադրբեջանում մամուլի ազատության համար «մռայլ մթնոլորտի» վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկակայակոչելով «Թուրան»-ը, Լագոնը նշել է, որ իր կազմակերպությունը անհանգստացած է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վիճակով:

«Մենք խիստ անհանգստացած ենք, որ արևմտյան կառավարությունները, էներգոռեսուրսներին հասանելի լինելու կամ հանուն ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման, չեն արձագաքում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվական միջոցների վրա ճնշումներին», -ասել է նա:

 

 

Freedom House-ի այս շաբաթ հրապարակած զեկույցում Ադրբեջանը մտցվել է ԶԼՄ-ների ազատությունը գլխավոր խախտողների ցուցակ:

Նա ասել է, որ աշխարհը պետք է իմանա, որ փխրուն ժողովրդավարությամբ երկրներում միջազգային սպորտային միջոցառումների հաճախակի անցկացումներն օգտագործվում են իշխանությունների հեղինակության համար, իսկ շարքային քաղաքացիները դրանից ոչ օգուտ չունեն:

«Նման երկրների ցուցակին պետք է ավելացներ նաև Ադրբեջանը», -նշել է նա:

Որպես միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, Freedom House-ը համաշխարհային քաղաքացիական հանրությանը կոչ է անում աչք չփակել այն իրավիճակի վրա, երբ Ադրբեջանի կառավարությունը սահմանափակում է մամուլի ազատությունը և քաղաքացիական հասարակության աշխատանքը, հավելել է Լագոնը: