Եղեռնի տարելիցի և Շուշիի ազատագրման ու Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի միջոցառումներին քաղաքացիչների մասնակցությունը պետք է սահմանափակվի։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։«Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, և նույնն այս պահի պլանով վերաբերում է նաև մայիսի 1-ին, 8-ին, և 9-ին: Մենք այս միջոցներով պետք է կարողանանք լուծել հակահամաճարակային խնդիրներ: Ես խնդրում եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով մոտենան այս հարցերին»,- ասաց վարչապետը: