ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հավանաբար, դեռ կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ այս շաբաթ՝ Բեռլինում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ արևմտյան պաշտոնյաներին հղումով։

Հայտնի է, որ Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կքննարկեն տարբեր թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունը։

Սպասվում է, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին։