ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր առավոտյան Նյու Յորքի Trump Tower-ում հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Ես կհանդիպեմ նրա հետ վաղը առավոտյան ժամը 09:45-ի սահմաններում՝ Trump Tower-ում»,- լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը:

Reuters-ը հայտնում է, որ նույն օրը նախագահի թեկնածուն հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։