Ինչպե՞ս միասնական ճակատ ստեղծել «սուլթան» Անկարայի ագրեսիվությունը կասեցնելու համար
Կովիդ-19-ի պատճառով հետաձգված Եվրոպայի խորհրդի արտակարգ նիստը, որը նախագահելու է բելգիացի Շառլ Միշելը այսօր և վաղը վերաբերելու Էրդողանին։ Այս մասին հայտնում է leparisien.fr-ը:
Արդյո՞ք 27 երկրներին կհաջողվի համաձայնության գալ և պատժամիջոցներ պարտադրել Թուրքիային, որն անընդհատ նենգասպառնալիքների լեզվով է խոսում թուրքական հողի վրա գտնվող 4 միլիոն սիրիացի փախստականների մասին։ Բացի այդ, Թուրքիան սպառնում է Հունաստանի և Կիպրոսի տնտեսական շահերին Արևելյան Միջերկրականում, զենք և գրոհայիններ է մատակարարում Լիբիայի քաղաքացիական պատերազմում։ Հիմա էլ ներգրավվել է Լեռնային Ղարաբաղի պայթյունավտանգ խնդրին, որտեղ Անկարան և Մոսկվան ճակատ-ճակատի են դուրս գալիս ադրբեջանցիների և հայերի կողմից։ Ոչինչ այնքան հրատապ չէ, որքան եվրոպական միասնական ճակատի ստեղծումը, որը Բելառուսի և Քովիդի դեմ պայքարի հարցերի հետ լինելու է գագաթաժողովի քննարկման առարկան։ Անգելա Մերկելը կփոխարինի Էմանուել Մակրոնին, ով վաղը պետք է բացակայի Մյուրոյում անջատողականության[i] մասին իր ճառն արտասանելու համար։
Մերկելը ցանկանում է խուսափել էսկալացիայից
«Պարզ է, որ նախագահ Էրդողանը վարում է ուժային, ազգայնական և ծավալապաշտական քաղաքականություն, որի նպատակը Մեծ Թուրքիայի հաստատումն է»,-նշում է քաղաքագետ Պատրիկ Մարտին Ժենիեն։ «Սակայն ՄԱԿ-ի հետ համատեղ միջազգային միջնորդությամբ պետք է լուծել Միջերկրականում ածխաջրածնային պաշարների վերահսկման շուրջ խնդիրը։ Ֆրանսիական ռազմանավեր ուղարկելով դեպի Միջերկրական ծով Էմանուել Մակրոնը հաստատեց, որ Եվրոպան է Արևելյան Միջերկրականի ինքնիշխանության պահապանը։ Նա լարվածությունն ավելացրեց՝ չունենալով ԵՄ անդամ պետությունների աջակցությունը։ Ընդհակառակը վերջիններս, ներառյալ Հունաստանի վարչապետը, նրան խնդրել էին իջեցնել տոնը»,-պատմում է փորձագետը։ ԵՄ նախագահությունը հերթափոխով ստանձնած Անգելա Մերկելը լծվել է այս գործի միջնորդությանը։
Կանցլերը, ով պետք է հաշվի առնի Գերմանիայում ուժեղ թուրքական համայնքի շահերը, ցանկանում է խուսափել էսկալացիայից, թեև Ֆրանսիայի հետ համաձայն է «Թուրքիայի վարած խաղի հստակեցման» հարցում։ Արդեն մի քանի օր է, ինչ լարվածությունը մի փոքր նվազել է, թվում է՝ հույները և թուրքերը պատրաստ են բանակցել։ Թեպետ Էրդողանը, ով իր գործընկերոջը վիրավորելու առիթը բաց չի թողնում, հեռախոսային զրույց է ունեցել Մակրոնի հետ՝ «թույլ տալով բացել անհրաժեշտ քննարկումների ուղին» ըստ դիվանագիտական ձևաչափի, որի մասին հայտնեց արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանը։
Ի՞նչ կարելի է սպասել այս գագաթաժողովից։ «Ոչ մի կոնկրետ բան»,-կտրուկ պատասխանում է Պատրիկ Մարտին Ժենիեն, հիշեցնելով դառնորեն, որ «ԵՄ արտաքին քաղաքականություն գոյություն չունի․ հավանաբար Կիպրոսի և Հունաստանի հանդեպ համերաշխության և Թուրքիայի հետ երկխոսությունը դրվատելու մասին մի անհամ հաղորդագրություն»։ Բրյուսելյան այս ալքիմիայի հաշիվը Բելառուսի դեմոկրատները կարող են փակել։ Արդարև, եթե ԵՄ անդամ երկրների մեծ մասը կոշտ դիրքորոշում ունի նախագահ Լուկաշենկոյի հանդեպ, Կիպրոսը ստիպված է մի շարք պայմաններ բավարարել ․․․․ իր և Էրդողանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում։ Արդյունքում Եվրոպան կարող է ի վիճակի չլինել լուծել իր ներսում ընթացող ճգնաժամը, երբ Կանադան և Միացյալ Թագավորությունն արդեն որոշել են արգելել բելառուս նախագահի և նրա շրջապատի պաշտոնական (և օդային) այցելությունները։
Հնարավոր են նաև գժտություններ հուլիսին 27 երկրների ընդունած Կովիդը դիմակայելուն ուղղված 750 միլիարդ եվրոյի շուրջ։ Լեհաստանը և Հունգարիան, որոնք դեմ էին պարտադրվող միջոցառումներին պահանջում են հարգել իրենց իրավունքները, կարող են արգելակել նախագծի իրականացումը։ Թեժ գագաթաժողով է սպասվում։
Թարգմանությունը ներկայացրել է Armlur-ը: