Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մարտի 10-ին Փարիզում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Ադրրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը հայտնել է, որ հանդիպման ընթացքում արտգործնախարարը համանախագահների հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը:
Ավելի վաղ' մարտի 3-ին, Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել էին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: