Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա): Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության ներկա կարգավիճակի և հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:
Ավելի վաղ հանդիպման մասին Թվիթերի իր միկրոբլոգում ԵԱԿՀ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում էր արել՝ նշելով, որ կողմերի պատրաստակամության և կամքի առկայության պարագայում բանակցային կարգավորումը հնարավոր է: