ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) այս շաբաթվա ընթացքում կայցելեն տարածաշրջան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին Ուկրաինայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Համանախագահները հոկտեմբերի 6-ին կայցելեն Երևան, իսկ հոկտեմբերի 7-ին կլինեն Ադրբեջանում:
«Համանախագահները կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու նախագահների հանդիպումը: Նյու Յորքում նրանք առաջարկել էին առարկայական և խելամիտ բանակցություններ վարել նախագահների հանդիպումից հետո և խթան տալ այս հարցին»,- ասել է Մամեդյարովը: