Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը լրջորեն անհանգստացած է այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով' վերջին շրջանում նկատվող միջադեպերն ու բռնության շիկացումն ուղղակիորեն վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:

 

«Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև նախատեսում ենք բանակցություններ վարել նախագահների հետ»,- տեղեկացրել է Ուորլիքը: