ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական 1news.az լրատվականին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

 

Այդուհանդերձ, Ֆրանսիայի դեսպանը հստակ ժամկետներ չի նախանշել Մինսկի խմբի համանախագահների այցի վերաբերյալ:

 

Վերջին անգամ համանախագահները տարածաշրջան էին այցելել հոկտեմբերի 14-17-ը' նախապատաստելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Փարիզում կայանալիք հանդիպումը:

 

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

 

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդմանուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձրմակարդակի բանակցությունները: