ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան: Մարտի 10-ին Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Նրանք լինելու են նաև Արցախում: Պետք է փորձենք շարունակել բանակցությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու գործընթացը»,-նշեց Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը հավելեց, որ նախ և առաջ պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, որոնք տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին: Նալբանդյանի խոսքով՝ պետք է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի համար: