Թուրքիան հույս ունի, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա «մոտ օրերս»։ Միևնույն ժամանակ, «խնդրահարույց իրավիճակներ» դեռևս առաջանում են բանակցությունների նախապատրաստման գործընթացում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Գերմանիայում Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդատվական խմբի հանդիպումից հետո, փոխանցում է Anadolu-ն։
«Ռամշտեյնի գագաթնաժողովում ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ մտքեր փոխանակեցին և քննարկեցին Ուկրաինայի պաշտպանության հետագա գործողությունների ծրագիրը: Թուրքիան մտահոգությամբ է հետևում իրադարձությունների զարգացմանը: Դատելով ստացված լուրերից՝ կան որոշ խնդրահարույց իրավիճակներ: Ինչպես բոլոր երկրները, մենք նույնպես տարբեր ջանքեր են գործադրում դրանք հաղթահարելու համար»,- ասել նա։
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ռազմական գործողությունների դադարեցումը էական նշանակություն ունի հումանիտար իրավիճակի համար, որը վատթարացման միտում ունի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հանդիպել է Պուտինի և Զելենսկու հետ։
«Թեև կան որոշակի դժվարություններ, մենք հուսով ենք, որ, մեր նախագահի առաջարկներով, հնարավոր է՝ երկու առաջնորդները կարողանան մոտ օրերս հանդիպել», - հավելել է Աքարը։
Ուկրաինան վերջնագիր է ներկայացրել ռուս բանակցողներին, որ Խերսոնի շրջանում «ռուս զավթիչների կողմից հանրաքվեի անցկացումը» վերջ կդնի բանակցություններին։