Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ զրույցի ընթացքում իրենք քննարկել են մի շարք հարցեր, որպեսզի պատրաստվեն երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը: Այդ մասին նա հայտնել է մամլո ասուլիսի ժամանակ:
Լավրովը ընդգծել է, որ Պուտինը և Թրամփը արդեն անդրադարձել են հանդիպման թեմային հեռախոսազրույցի ընթացքում:
«Նախագահները, երբ վերջերս խոսել են հեռախոսով, արդեն հաստատել են, որ հուլիսի սկզբին կհանդիպեն Գերմանիայում «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է նա:
Նախարարն ավելացրել է, որ Թիլերսոնի հետ նա խոսել է այն մասին, թե ինչպես իրենք կարող են առաջընթաց ունենալ տարբեր հարցերով, որպեսզի նախապատրաստվեն երկու երկրների առաջնորդների հանդիպմանը:
«Ցանկացած դեպքում Պուտինը և Թրամփը կհանդիպեն հուլիսին»,- ասել է նա: