Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան անդարդարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Պուտինը ֆենոմեն է: Կարծում եմ Հուգո Չավեսից և Ֆիդել Կաստրոյից հետո, Պուտինը Դանիել Օրտեգայի և Էվո Մորալեսի հետ ներկայացնում է այսպես կոչված բարձրագույն լիգան:
Ինձ համար դժվար է Թրամփի մասին խոսել, որպես քաղաքական գործչի: Նրան չեմ տեսնում այդ դերում: Ինձ համար նա ավելի շատ մուլտֆիլմի, կամ կոմիքսի հերոս է: Ամեն անգամ, երբ նրան տեսնում եմ հեռուստացույցով փոխում եմ ալիքը»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է RT-ն: