Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մտադիր է մասնակցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, որտեղ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հիմա ես կլինեմ Նուր Սուլթանում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը տեղի կունենա մայիսի 29-ին, հետո հունիսին՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում»,- ասել է Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ և հավելել, որ Պուտինի հետ շփում կլինի:
ՀՀ վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ են և ինքը գոհ է վիճակից: