Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Ըստ տարածված հաղորդագրության' Պուտինը նշել է, որ հակամարտության սրումը ձեռք է բերել մասշտաբային բնույթ և հանգեցրել է զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։
«ՌԴ նախագահն ընդգծել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»,-ասված է մամլո ծառայության հաղորդագրությունում։