Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կլինի անմիջակա, թեեւ ռուսական պետության ղեկավարը շարունակում Է մյուս բոլոր միջոցառումներն անցկացնել տեսակապի ռեժիմով, պատմել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողների հետ զրույցում նա հաստատել Է, որ սեպտեմբերի 29-ին նշանակված այցին Էրդողանի նախապատրաստվելը շարունակվում Է: Նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել Է, որ Պուտինի մասնակցությամբ միջոցառումների անցկացումը տեսակապով նախազգուշական միջոց Է: Նրա խոսքով՝ ղեկավարները կքննարկեն մի քանի միջազգային հարցեր:
«Տարածաշրջանային խնդիրներ: Ես կարծում եմ, որ առաջին հերթին Սիրիան կլինի օրակարգում, իհարկե, Աֆղանստանը, Լիբիայի շուրջ կարծիքների ավանդական փոխանակում եւ այլ միջազգային հարցեր»,-ասել Է Պեսկովը:
Նա նաեւ նշել Է, որ նախագահները կքննարկեն նաեւ երկկողմ հարաբերությունների ընդհանուր գործեր, այդ թվում՝ տնտեսության բնագավառի համատեղ նախագծեր: Պեսկովը հերքել Է հաղորդագրություններն այն մասին, որ Էրդողանի հետ միասին սեպտեմբերի 29-ին Պուտինի հետ բանակցություններին կմասնակցի նրա իրանցի պաշտոնակից Իբրահիմ Ռայիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: