Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «3+3» հարթակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հայտնում են, որ Միրզոյանը երկկողմ հանդիպում կունենա նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։