Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Ի շարունակություն նախորդ հաղորդակցության. Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բադալյանը հայտնել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։