Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով շուտով հանդիպում է տեղի ունենալու։ Այս մասին այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ես շատ կոռեկտ եմ փորձում այդ հարցում լինել և հայտարարություններ շատ կոռեկտ անել: Այդ մասին մենք կհայտարարենք համաձայնեցված, որպեսզի պահպանենք այդ կանոնը և միմյանց հանդեպ հարգանքը, բայց կասեմ, որ մենք արդեն խոսել ենք այն մասին, որ մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, մենք արտահայտել ենք մեր հավատարմությունը խաղաղ բանակցություններին: Դուք գիտեք, որ արդեն տեղի է ունեցել հանդիպում Բրյուսելում՝ հուլիս ամսին, և կար պայմանավորվածություն հաջորդ հանդիպումը կազմակերպելու, որը տեղի է ունենալու և տեղի է ունենալու շատ շուտով»,-նշեց նախարարը:
Մնացականյանը նշեց, որ ժամկետների վերաբերյալ այս պահին չի կարող բարձրաձայնել։