ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհում Բայրամովի հանդիպումը։
Արտաքին գործերի նախարարներն նախ առանձին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան) Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ, այնուհետև կայացել է նրանց համատեղ հանդիպումը:
Կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև չլուծված մի շարք հարցեր, համանախագահներն առաջարկել են իրավիճակի լիցքաթափման կոնկրետ քայլեր: