Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ սեպտեմբերի 23-ին կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։