Շուտով կկայանա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Այս մասին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Մնացականյանը, սակայն հանդիպման հստակ ժամկետ չնշեց:
«Մեր կառավարությունը շատ հստակ արտահայտել է լրջությունը մեր մտադրությունների՝ ակտիվ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ, և այս տարվա ընթացքում արտգործանախարարների և երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների թիվն արդեն ի ցույց է դնում այդ լրջությունը: Մեր հանդիպումը նախանշված է՝ տեղի է ունենալու շուտով, մենք համաձայնություն ունենք միաժամանակ հայտարարելու հանդիպման մասին, ես, բնականաբար, չեմ ցանկանա խախտել այն»,- ասաց Մնացականյանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել hունիսի 20-ին Վաշինգտոնում: