Բացառված չէ, որ հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից»:
Դիտարկմանը` ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, Է. Նալբանդյանն ասաց, որ համանախագահները պետք է արձագանքեին, ինչն էլ արեցին:
«Մինչ այդ արձագանքը, մենք խոսել էինք ԵԱՀԿ համանախագահների և Կասպրշիկի հետ»,- նշեց նա: