Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պուտինն ուղերձով հանդես կգա Երևանի ժամանակով 11:00-ին:
Նշենք, որ Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները:
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար,Պուտինի նախկին խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ'ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Պրիգոժինը նախօրեին մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր զինյալների ուղղությամբ կրակելու համար: