ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին առաջիկայում կունենան պաշտոնական հանդիպում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը. հայտնում է «Газета.ru»-ն' հղում տալով «Интерфакс»-ին:
«Մոտակա օրերս տեղի է ունենալու հանդիպում ԻԻՀ նախագահի հետ»,-նշել է Բոգդանովը: Հանդիպումը կարող է տեղի ունենալ Բիշքեքում Շանհայական համագործակցության շրջանակներում: