ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենն այսօր զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Առաջնորդները քննարկել են իրավիճակը Ռուսաստանում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
«Բայդենը և նրա գործընկերները նաև վերահաստատել են Ուկրաինային «անսասան աջակցությունը»,- հավելել է Սպիտակ տունը։