ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ քննարկել է Ուկրաինային աջակցելու համակարգման հարցը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, գրում է Barrons-ը։
Բայդենը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ համագործակցությունը, ասել է Ժան Պիերը։
Հունվարի 25-ին Գերմանիան հավանություն է տվել Ուկրաինային Leopard տանկերի մատակարարմանը։ Առաջին փուլում Կիևին կտրամադրվի 14 տանկ։ Բացի այդ, օգնության փաթեթը կներառի ռազմական պատրաստություն, զինամթերք, տեխնիկական սպասարկում և նյութատեխնիկական օգնություն: