G7-ի երկրների ֆինանսների նախարարությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարները քննարկել են Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Այդ մասին ապրիլի 11-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով «յոթնյակի» հայտարարությանը:

 

«Քննարկման ընթացքում արծարծվել են գլոբալ էկոնոմիկայի գլխավոր իրադարձությունները: Այդ թվում քննարկվել են Ուկրաինայի իրադրությունը, նրա ֆինանսական կարիքները եւ միջազգային արձագանքը»,- ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ:

 

Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարները հանդիպում են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային ժողովի նախօրյակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: