Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարության համաձայն՝ Ուկրաինան անհապաղ ֆինանսական աջակցության կարիք ունի: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մենք անմիջապես կիրականացնենք այդ վճարումները, որոնք բաղկացած կլինեն ոչ միայն սուբսիդիաներից, այլ նաև՝ Եվրոպական ներդրումային բանկի վարկերից»,- նշել է Բարոզուն՝ նկատի ունենալով 11 մլրդ եվրո կազմող ֆինանսական աջակցությունը:

 

«Ուկրաինայի վարչապետի խնդրանքով մենք որոշել ենք ստորագրել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական կետերը՝ ամրապնդելով Ուկրաինա-ԵՄ հարաբերությունները, և մենք պետք է արագ անենք դա»,-ասել է նա՝ նշելով, որ դրա նպատակն է «խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»:

 

«Մենք այլ նկրտումներ չունենք։ Մենք ուզում ենք հասկացնել ռուսներին, որ Ուկրաինայի և ԵՄ-ի հարաբերությունները չեն հակասում ՌԴ շահերին»,–ընդգծել է Բարոզուն։