ԵՄ-ն այս տարի մտադիր է Ուկրաինային հատկացնել 110 մլն եվրոյի նոր հատուկ ֆինանսական օգնության փաթեթ: Այս մասին հայտարարել է ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը. փոխանցել է ՏԱՍՍ-ը:
ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի խոսքով՝ միջոցների մեծ մասը՝ 95 մլն եվրոն, կուղղվի «մասնավոր սեկտորի աջակցմանը, երկրի արևելքի կոնֆլիկտից տուժած ճյուղային տնտեսության վերականգնմանը, ինչպես նաև բիզնես մթնոլորտի բարելավմանն ու փոքր ձեռնարկությունների աջակցմանը»:
Մնացած գումարը կծախսվի ուկրաինական իշխանությունների բարեփոխումների ծրագրի իրականացման աջակցման վրա: