Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ իսրայելցիներին խորհուրդ է տրվում հատուկ զգուշավորություն ցուցաբերել։ Ցանկում է հայտնվել նաև Ռուսաստանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի Դաշնության համար սահմանվել է սպառնալիքի երկրորդ մակարդակ, որը նշանակում է մեծ զգուշավորություն ցուցաբերելու հանձնարարական:
Ինչպես պարզաբանվում է խորհրդի հայտարարությունում, Արևմտյան Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի և Ռուսաստանի համար սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև երկրորդ մակարդակ։ Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար՝ մինչև երրորդ մակարդակ: