Եվրահանձնաժողովն Ուկրաինային կհատկացնի ևս 15 մլն եվրոյի մարդասիրական օգնություն: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը:

 

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դա կօգնի ապահովել Մարիուպոլի և հակամարտությունից տուժած այլ շրջանների առավել կարիքավոր բնակիչների հիմնական պահանջմունքները: Այդ գումարը կծախսվի կացարանի, սննդամթերքի, ջրի, առողջապահության և տաք հագուստի վրա: Վերջին փաթեթի հետ միասին ԵՄ-ից ընդհանուր մարդասիրական օգնության ծավալը կկազմի 95 մլն եվրո:

 

Հունվարի սկզբին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ն ծրագրում է Ուկրաինային հատկացնել ևս 1.8 մլրդ եվրո: