Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել Ուկրաինային՝ կապված այդ երկրի արևելյան շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու հետ: Այս մասին հայտնում է interfax-ը:
Նոտայում ասվում է, որ կապված Լուգանսկի և Դոնեցկի բազմաթիվ բնակիչների՝ իրենց մարդասիրական օգնություն ուղարկելու դիմումների հետ' ռուսական կողմը պատրաստել է նշված շրջաններ մարդասիրական օգնության համար անհրաժեշտ սնունդ և անձնական օգտագործման պարագաներ, որոնց ընդհանուր քաշը կազմում է 60 տոննա:
Ակնկալվում է, որ բեռնատար ավտոմեքենաները Դոնեցկ և Լուգանսկ կշարժվեն արդեն հունիսի 28-ին: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ հնարավոր է՝ մարդասիրական օգնություն ուղարկվի նաև Ուկրաինայի այլ շրջաններ, որտեղ փախստականներ կան: