Եվրամիությունը որոշում է ընդունել Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է ֆինանսական եւ արժութային հարցերով եվրակոմիսար Օլլի Ռենը, տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Այդ մակրոֆինանսական վարկը կտրամադրվի ամենակարճ ժամանակում»,-ընդգծել Է նա: Փողերը կվերցվեն Եվրամիության ֆոնդերից:

 

Ավելի վաղ եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել Է, որ Ուկրաինայում ստեղծված իրադրության կապակցությամբ Եվրամիությունը կարող Է քննարկել ընդլայնման հարցը:

 

«Եթե մենք ցանկանում ենք լրջորեն փոխել Արեւելյան Եվրոպայի այն մասը, որին առնչվում են ներկայիս իրադարձությունները, մենք պետք Է օգտագործենք քաղաքականության ամենաուժեղ գործիքը, որն ունի ԵՄ-ն. դա ընդլայնումն Է: Այն ունի աննախադեպ արդյունավետություն եւ կայունացնող ուժ»,-հայտարարել Է Ֆյուլեն գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում: