Ուկրաինային եւս 15 մլրդ դոլար արտասահմանյան օգնություն Է անհրաժեշտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նստաշրջանում հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:

 

«Ուկրաինային լրացուցիչ օգնություն Է անհրաժեշտ: ԱՄՀ-ն ավարտել Է երկրի ֆինանսավորման դեֆիցիտի գնահատումը: Ուկրաինային անհրաժեշտ կլինի 15 մլրդ դոլար ի հավելումն այն գումարի, որն արդեն պլանավորված Է»,-ասել Է Յունկերը:

 

Նա նաեւ նշել Է, որ Եվրամիությունն ի վիճակի չԷ իր բյուջեից հատկացնել Կիեւի խնդրած 2 մլրդ եվրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: