Համաշխարհային բանկը խոստացված 3,5 մլրդ դոլարից 2,5 մլրդ դոլար է այս տարի հատկացրել Ուկրաինային տնտեսությունն ու սոցիալական հատվածը զարգացնելու համար:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԲ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Լորա Թաքը հայտնել է Ուկրաինա իր աշխատանքային այցի արդյունքների վերաբերյալ կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում:

 

Թաքի գնահատումների համաձայն՝ Ուկրաինայում խորանում է տնտեսական ճգնաժամը, բարձր է աշխարհաքաղաքական լարվածությունը: Մինչդեռ Ուկրաինայի քաղաքացիներն իրենց կառավարությունից պահանջում են արդյունավետ կառավարում, տնտեսական աճի արագացում, որակյալ աշխատատեղերի ստեղծում, ծառայությունների մատուցման կատարելագործում և կենսամակարդակի բարձրացում մինչև Եվրոպայի հետ համադրելի մակարդակ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: